Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Արթուր Էլչյանի 22.03.2023թ․ Ք-3758 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-032-0106-0029 կադաստրային ծածկագրով 0.31749 հա և 03-032-0106-0031 կադաստրային ծածկագրով 0.07015 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահող հողամասերն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, 03-032-0106-0032 կադաստրային ծածկագրով 1,59147 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արթուր Էլչյանին:
2. Հողամասերի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով․
03-032-0106-0029 կադաստրային ծածկագրով 0.31749 հա հողամասի համար 315100 (երեք հարյուր տասնհինգ հազար հարյուր) ՀՀ դրամ,
03-032-0106-0031 կադաստրային ծածկագրով 0.07015 հա հողամասի համար 69625 (վաթսունինը հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ։
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: