|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2013 թվականի N 19 |
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2013Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի միջև 11.03.2013թ.-ին կնքված` օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման թիվ 4 պայմանագիրը և համաձայն ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի ու 28-րդ հոդվածի. 1. Թույլատրել համայնքի եկամուտներն այլ դոտացիաների գծով ավելացնել 11998000 /տասնմեկ միլիոն ինը հարյուր իննսունութ հազար/ դրամի չափով. 2 Թույլատրել բյուջեի ծախսային մասի 11.01.02.51 գործառական դասակարգման 4891 հոդվածն ավելացնել 11998000 /տասնմեկ միլիոն ինը հարյուր իննսունութ հազար/ դրամի չափով:
|
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺՈՐԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՆԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԳՈՌ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|