Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց 23/1 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց, 23/1 հասցեում գտնվող՝ 03-001-0039-0122 կադաստրային ծածկագրով, 0,0991հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 4 900 000 /չորս միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: