Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Նարեկ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-063-0124-0031 կադաստրային ծածկագրով 0,26065 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (4-րդ կարգի ջրովի կորիզավոր) հողամասը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասերի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4. Մրցույթը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: