Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2022 թվականի 14 դեկտեմբերի թիվ 2/փ-291 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2022 թվականի 20 դեկտեմբերի թիվ 01//07048-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-060-0204-0001 կադաստրային ծածկագրով 0,7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: