|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2024 թվականի N 146-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ 29․10․2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի և Գագիկ Հարությունյանի միջև 29․10․2007 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 15․02․2024 թվականի թիվ Ե-712 գրությունը և Գագիկ Հարությունյանի 02․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Խանջյան փողոց թիվ 17բ (ներկայումս՝ 17/2) հասցեում գտնվող 30 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 29102015-03-0046) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 29․10․2007 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 92300 /իննսուներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |
Կողմ -26 ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.12 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|