Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ջ․ Նիկողոսյանի 01.03․2023 թվականի N Ք-2860 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, Ջանիբեկ Ֆրունզիկի Նիկողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-080-0216-0001 կադաստրային ծածկագրով 0,638հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ, պահակատուն և պարիսպ կառուցելու նպատակով:
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: