Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Մարգարյանի 30/10/2024 թվականի N ՃՀԱ/251/5657-24 հայտը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղում գտնվող, Արման Գրիգորի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4721հա մակերեսով, 03-062-0125-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: