Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Գևորգ Միրոյանի կողմից լիազորած անձ Լևոն Ղազարյանի 03.02.2025թ․ Ք-1390 դիմումը՝համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-037-0501-0005 կադաստրային ծածկագրով 0.03007 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (անջրդի վարելահող, 4-րդ կարգ), ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղում գտնվող՝ 03-037-0501-0004 կադաստրային ծածկագրով 1 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Գևորգ Միրոյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 11728 (տասնմեկ հազար յոթ հարյուր քսանութ) ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: