Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Հ․ Հովակիմյանի 28.11.2022 թվականի թիվ Հ-7768 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-032-0111-0042 կադաստրային ծածկագրով 1,14 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասից ըստ կազմված հատակագծի 0,39 հա հատվածի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: