Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Հ․Ալեքսանյանի 04/09/2023 թվականի Ք-10840 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղում գտնվող, Հայկազ Հրահատի Ալեքսանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,2594 հա մակերեսով, 03-010-0107-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ խաղող, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ և պահակատուն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: