|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2020 թվականի N 14-Ա |
ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.01.2006 թվականի ,,Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումով և հաշվի առնելով, որ 0,00486 հա բնակավայրերի այլ հողամասը կադաստրային սխալ քարտեզագրման արդյունքում ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 724-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցվել որպես համայնքային սեփականություն. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած որպես համայնքային սեփականություն փոխանցված Դուրյան փողոցի թիվ 17 հասցեին հարակից /0070-0190 ծածկագրից/, բնակավայրերի այլ 0,00486 հա մակերեսով հողատարածքը ճանաչել քաղաքացիների սեփականության:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|
Կողմ -12 ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԴԵՐՄՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|