Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ն․Գրիգորյանի 10.10.2022 թվականի թիվ Գ-6476 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ 03-001-0736-0017 կադաստրային ծածկագրով, Նարինե Գրիգորի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,7538 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը վարելահող հողամասից 0,03380 հա մակերեսով հողամասի /ըստ կազմված հատակագծի/ նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ, թռչնանոց կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: