Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գ. Պետրոսյանի 29.09.2022 թվականի թիվ Պ-6192 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1․Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-029-0150-0042 կադաստրային ծածկագրով,Գևորգ Էդուարդի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1962 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: