Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-024-0024-0009 կադաստրային ծածկագրով 0,216 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (2-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1260000 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: