Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 03-001-0302-0003 կադաստրային ծածկագրով 0.51434 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահողը (լոտ 1) մրցութային կարգով տրամադրել օգտագործման՝ վարձակալության իրավունքով:
2․Տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3. Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4. Մրցույթը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: