Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Լ․ Ազգալդյան փողոց 15 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Լ․ Ազգալդյան փողոց 15 հասցեում գտնվող՝ 03-069-0073-0003 կադաստրային ծածկագրով, 0,07 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: