Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ N 152-Ա որոշումը՝ որոշում եմ․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 28/1 հասցեում գտնվող՝ 03-001-0156-0116 կադաստրային ծածկագրով 0,0672հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 28 հասցեում գտնվող, 03-001-0156-0115 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 1283,07քմ մակերեսով բնակելի տան, 204,44քմ մակերեսով օժանդակ շինության սեփականատեր՝ Էլուշ Մամիկոնի Արևյանին /ծնված 28/08/1949 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.0,0672 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 13 800 000 /տասներեք միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:
3.0,0672 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։