Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Արշակյանի 29/04/2024 թվականի թիվ Ք-6200 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, Արթուր Արմենի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 03-024-0101-0029 կադաստրային ծածկագրով 0,42հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն և չրանոց կառուցելու նպատակով։
2․ Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: