Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Կանաչուտ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի մայիսի 31-ի թիվ 2/փ-145 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի հունիսի 5-ի թիվ 01/03306-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-051-0019-0012 կադաստրային ծածկագրով 0,7477 հա մակերեսով հողամասից 0,30533 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Կանաչուտ բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: