Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Ա․ Բարեղամյանի 22/06/2025 թվականի N ՃՀԱ/228/22357-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Անդրանիկ Աշոտի Բարեղամյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-038-0206-0006 կադաստրային ծածկագրով, 0,635 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: