Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և ընդառաջելով Պ․ Ներսիսյանի 10/10/2023 թվականի N Ք-12504 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Խ․ Աբովյան փողոց 55/1 հասցեում գտնվող 03-061-0039-0095 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,035հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի, Խ․ Աբովյան փողոց 55 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Պայծառ Վիլիկի Ներսիսյանին /ծնված 07/01/1959 թվականին/:
2. Հողամասի օտարման գին սահմանել 460 000 /չորս հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: