Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի, Գ․ Խուդավերդյան փողոց 59/2 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի, Գ․ Խուդավերդյան փողոց 59/2 հասցեում գտնվող 03-061-0029-0044 կադաստրային ծածկագրով 0,054հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։
2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել՝ 659340 /վեց հարյուր հիսունինը հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
4. Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: