Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող, Գրիշա Վարդանի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5հա մակերեսով/ 03-001-0427-0048 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,0158հա մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /սառնարանային տնտեսություն/:
- 0,0158հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության հողամասին տրամադրել հետևյալ հասցե` Արտաշատ համայնք, Վերին Արտաշատ տանող ճանապարհ, թիվ 20:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
|