Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 453
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 268-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ  օրենքով,  համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 և Արտաշատ համայնքի Քաղցաշեն գյուղի, Նարեկացու փողոց 28 հասցեներում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը՝

լոտ 1- Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 հասցեում գտնվող՝ 03-097-0196-0018 կադաստրային ծածկագրով 0,08003հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:

լոտ 2- Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Նարեկացու փողոց 28 հասցեում գտնվող՝ 03-097-0197-0004 կադաստրային ծածկագրով 0,10605հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:

2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով.

լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս՝ 977166 /ինը հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:

լոտ 2 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Նարեկացու փողոց 28 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս՝ 1294871 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:

3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

4. Օտարումը կազմակերպել մեկ օրացույցային տարվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner