Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով համայնքի ավագանին  ո ր ո շ ո ւ մ   է`

1. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել`

1/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.

2/ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:

2. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել`

1/ միակողմանի ծնողազուրկ /մահացած ծնող ունեցող/ երեխաների համար.

2/ 1-ին , /կամ/ 2-րդ  և /կամ/ 3-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

3/ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.

4/ հաշմանդամ երեխաների համար:

3. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նվազեցման միայն մեկ արտոնություն:

4. Ոչ արտաշատաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ արտաշատաբնակ զինծառայողների երեխաները, չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նվազեցման արտոնությունից:

5. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառելու 50-ից 100 %-ի չափով նվազեցման արտոնություն` համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner