Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Վ․Տեր-Հովակիմյանի 20/09/2023 թվականի Ք-11626 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Վահան Տեր-Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3487 հա մակերեսով, 03-061-0152-0023 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |