Այսօր: Շաբաթ, 2 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1350
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ Հ.ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑ 1/2 ԵՎ ԼԱՆՋԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ Մ.ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ 10/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄՍՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի թիվ 100-Ա և 2022 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 218-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 03/03/2023 թվականի թիվ 01//01185-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով, նվիրաբերության կարգով փոխանցվող, Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցի 10/2 և Կանաչուտ գյուղի Հ.Այվազովսկու փողոցի 1/2 հասցեներում գտնվող հողամասերը՝ 2023 թվականի համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում նոր մանկապարտեզներ կառուցելու նպատակով:

2.Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner