Այսօր: Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 270
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 218-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշումը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2023 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա) համայնքի ավագանին  որոշում  է`

1․Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը Արտաշատ համայնքի կողմից 2023 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին․

1․1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի այգիների, պուրակների կառուցում /բարեկարգում, վերանորոգում/։

1․2․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն /կառուցում/ վերանորոգում, բարեկարգում։

1․3․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։

1․4․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախադպրոցական հաստատություններ /մանկապարտեզներ/կառուցում, վերանորոգում, նորոգում։

1․5․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի գազաֆիակացման աշխատանքներ։

1․6․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում/։

1․7․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում։

2․Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմել և ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետով  սուբվենցիայի ամբողջական փաթեթները, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերով մյուս աշխատանքների իրականացնելը։

3․Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար համայնքի 2023 թվականի բյուջեում նախատեսել բավարար ֆինանսական միջոցներ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner