Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 234-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹՎՈՎ 12 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ /ՏԱՆԻՔՆԵՐԻ/ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Արտաշատ համայնքում գտնվող թվով 12 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների արդյունքում ապամոնտաժված հիմնական միջոցների /տանիքների/ լուծարման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 289 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 21-ի նիստի որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Թույլատրել թվով 12 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների արդյունքում ապամոնտաժված ազբոշիֆերը ոչնչացնել /տեղափոխել աղբավայր/:

2. Ապամոնտաժված փայտը և տախտակները որպես վառելիք տրամադրել համայնքի՝

1) սոցիալապես անապահով ընտանիքներին,

2)ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ մահացած ճանաչված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներին,

3) Բազմազավակ /4 և ավել երեխաներ ունեցող/ ընտանիքներին:

3. Ապամոնտաժված երկաթե արգելապատնեշները տրամադրել «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ համայնքի կարիքների համար հետագա աշխատանքներում  օգտագործելու նպատակով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner