Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակվող քաղաքացիների կարգավիճակը և ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարներ մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝

  1. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

   1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում և /կամ/ դրանց հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար։

2․ Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառել նշված արտոնությունը՝ համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner