Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 449
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 142-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՅՈՒԼՉԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ 01․10․2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի և Արթուր Գյուլչանյանի միջև 01․10․2015 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 11․03․2024 թվականի թիվ Ե-1188 գրությունը և Արթուր Գյուլչանյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հրաչյա Թովմասյան փողոց թիվ 11/5 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 15102018-03-0054) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 01․10․2015 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 54290 /հիսունչորս հազար երկու հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 136700 /մեկ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.92 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner