Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 263-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-001-1486-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 17․02․2005 թվականին Արտաշատ համայնքի ղեկավարի և <<ԳԱՍԵԴԱ>> ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի (հողամասի) վարձակալության պայմանագրի 10-րդ կետը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 18․12․2023 թվականի թիվ Ե-5410 գրությունը և <<ԳԱՍԵԴԱ>> ՍՊԸ-ի տնօրեն Գ․ Մուրադյանի համաձայնությունը (դիմում՝ 19․12․2023 թ․, թիվ Տ-17201) համայնքի ավագանին որոշում է․

 

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի և <<ԳԱՍԵԴԱ>> ՍՊԸ-ի միջև 17․02․2005 թվականին կնքված, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, 2 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր, 03-001-1486-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի (հողամասի) վարձակալության պայմանագրի 8-րդ կետով սահմանված տարեկան վարձավճարը՝ 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner