Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1380
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 6-Ն


Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեն.

1) Վարչական մասի եկամուտների գծով՝ 5077736,3 հազար դրամայդ թվում`

ա.սեփական եկամուտներ՝ 1809829,4 հազար դրամ
բ.պետական բյուջեից  ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա` 3256027,0 հազար դրամ
գ.այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 5882,9 հազար դրամ 
դ.պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ՝ 5997,0հազար դրամ

2) Ֆոնդային մասի եկամուտների գծով՝ 6565472,627 հազար դրամ,այդ թվում 
 ա.վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 120089,853.2 հազար դրամ
 բ.ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 21048,774.2 հազար դրամ
 գ.հողի օտարումից մուտքեր՝ 2355334,0 հազար դրամ 
 դ.այլ գույքի օտարումից մուտքեր`1294000,0 հազար դրամ
 ե.պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 1780000,0 հազար դրամ 
 զ.վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 995000,0 հազար դրամ  

3) Ծախսերի գծով՝ 10648208,927 հազար դրամ:

2.Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները  համաձայն  հավելված 1-ի:

3.Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

4.Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի տարեվերջի  միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) համաձայն հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները համաձայն հավելված 5-ի:


5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(250.00 Կբ) Հավելված 1-5
(17.38 Կբ)
(57.50 Կբ) Տեղեկանք հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner