Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով, համայնքի ավագանու 20.10.2020 թվականի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասիին,, թիվ 92-Ա որոշմամբ և ընդառաջելով Վ.Ասրյանի 19.05.2021 թվականի թիվ Ա-883 դիմումին. համայնքի ավագանին. ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Մյասնիկյան-Դալար փողոց թիվ 5 հասցեում գտնվող, Վիրաբ Սամվելի Ասրյանին /ծնվ.29.10.1987 թվականին, անձն.AM0532751 տրված 23.11.2011թվ. 027 կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 3/3 հասցեում գրանցված 0,0072հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին /ծածկագիր 03-001-0039-0072/ կից 0,0072հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0039-0094/, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Վ.Ասրյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: 3. Օտարումը կազմակերպել 2021թվականի ընթացքում: |