Այսօր: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 21-Ա


Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76/1 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 75.3 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐԴԻԹԵՐ ՎԻՐԱՊԻ ԱՂԱԳՈՒԼՅԱՆԻՆ, ՎԻՐԱՊ ԳՐԻԳՈՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՄԱԿԲԵԹԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ՎԻՐԱՊԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ՎԻՐԱՊԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաշատի նախկին քաղխորհրդի գործկոմի 12.03.1984 թվականի թիվ 4 որոշման հիման վրա Գրիգոր Հարությունի Բաղդասարյանի /ներկայումս հանգուցյալ մահվան վկայական ԱԲ N 197458, ծնվ. 1951 թվական/ չորս /4/ անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76ա շենքի թիվ 43 հասցեում գտնվող բնակարանը /միասնական օրդերի  N 002705/: Ներկայումս այդ բնակարանում փաստացի հաշվառված են, բնակվում և գույքին փաստացի տիրապետում են Վարդիթեր Վիրապի Աղագուլյանը, Վիրապ Գրիգորի Բաղդասարյանը, Անահիտ Մակբեթի Մարտիրոսյանը, Գրիգոր Վիրապի Բաղդասարյանը, Արման Վիրապի Բաղդասարյանը:

Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76ա շենքի թիվ 43 հասցեում գտնվող 75,3քմ մակերեսով բնակարանը « Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար: 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման՝ Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76ա շենքի թիվ 43 բնակարանը, վերահասցեավորման արդյունքում, ստացել է « Արտաշատ համայնք, Իսակովի փողոց, թիվ 76/1 շենք, թիվ 43 բնակարան» հասցեն:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76/1 շենքի թիվ 43 հասցեում գտնվող բնակարանի բնակիչ Վիրապ Գրիգորի Բաղդասարյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 21.01.2019թվականի թիվ Բ-50 դիմումը.  համայնքի ավագանին     ո ր ո շ ո ւ մ  է՝

 Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76/1 շենքի թիվ 43 հասցեում գտնվող 75,3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Վարդիթեր Վիրապի Աղագուլյանին, Վիրապ Գրիգորի Բաղդասարյանին, Անահիտ Մակբեթի Մարտիրոսյանին, Գրիգոր Վիրապի Բաղդասարյանին, Արման Վիրապի Բաղդասարյանին՝ որպես սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner