Այսօր: Շաբաթ, 2 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1350
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 48-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝  համայնքի ավագանին որոշում է․

1. Աճուրդային կարգով օտարել Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/2,  Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/1, Ս․ Հակոբյան փողոց 156 հասցեներում գտնվող  հողամասերը՝

լոտ 1 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/2 հասցեում գտնվող 03-001-0072-0484 կադաստրային ծածկագրով 0,0870 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։

լոտ 2 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/1 հասցեում գտնվող 03-001-0072-0483 կադաստրային ծածկագրով  0,0870 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։

լոտ 3 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Հակոբյան փողոց 156 հասցեում գտնվող 03-001-0200-0044 կադաստրային ծածկագրով  0,44000 հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս։

2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել.

լոտ 1 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/2 հասցեում գտնվող 0,0870 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս՝ 3864366 /երեք միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:

լոտ 2 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 22/1 հասցեում գտնվող 0,0870 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս՝ 3864366 /երեք միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:

լոտ 3 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Հակոբյան փողոց 156 հասցեում գտնվող 0,44000 հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս՝ 19543920 /տասնինը միլիոն հինգ հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ:

3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

4. Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում։

5.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner