Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 345
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Հ․ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ 45/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և ընդառաջելով Գ․ Գրիգորյանի 20․03․2022 թվականի N Ք-3644 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հ․ Աճառյան փողոցի 45/1 հասցեում գտնվող՝ 03-001-0061-0052 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00131 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Աճառյան փողոցի 45 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր բաժնային սեփականատերեր՝ Խաչատուր Արշավիրի Գրիգորյանին /ծնված 02/02/1951 թվականին/, Զեփյուռ Գարսևանի Գրիգորյանին /ծնված 25/07/1959 թվականին/, Աշոտ Խաչատուրի Գրիգորյանին /ծնված 02/12/1983 թվականին/, Մարինե Խաչատուրի Գրիգորյանին /ծնված 02/12/1983 թվականին/, Էլիդա Խաչատուրի Մուրադյանին /ծնված 09/09/1981 թվականին/ և Գրիգոր Խաչատուրի Գրիգորյանին /ծնված 15/03/1988 թվականին/:

2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100%-ի  չափով:

3. Օտարման գործընթացը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner