Այսօր: Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 162-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝  համայնքի ավագանին որոշում է.

1.Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-057-0142-0028 կադաստրային ծածկագրով 0,86043 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (3-րդ կարգ, 0,18308 հա ջրովի վարելահող, 0,67735 հա կորիզավոր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։

2.Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

3.Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:

4.Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner