Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1381
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 263-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 263-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՐԻՇԱ ԴԵՐԵՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,4231 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գ․Հովհաննիսյանի 27.09.2022 թվականի թիվ Հ-6112 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝

1․Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-026-0168-0002 կադաստրային ծածկագրով, Գրիշա Դերենիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4231 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը վարելահող, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ  կառուցելու նպատակով:

2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner