Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 74.97 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Արտաշատի նախկին քաղխորհրդի գործկոմի 20/05/1988 թվականի թիվ 6 որոշման հիման վրա Զավեն Վոլոդյայի Գրիգորյանի չորս /4/ անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 1 շենքի թիվ 13 հասցեում գտնվող բնակարանը /միասնական օրդերի N004251/:

 Ներկայումս այդ բնակարանում փաստացի հաշվառված են, բնակվում են և գույքին փաստացի տիրապետում են Զավեն Վոլոդյայի Գրիգորյանը, Ծովիկ Ալեքսանի Գրիգորյանը և Գարիկ Զավենի Գրիգորյանը:

 Բնակարանի անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 1 շենքի թիվ 13 հասցեում գտնվող 74.97 ք.մ. մակերեսով բնակարանը ,,Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար:

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 1 շենքի թիվ 13 հասցեում գտնվող բնակարանի բնակիչ Գարիկ Զավենի Գրիգորյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 09.02.2021 թվականի թիվ Գ-132 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է

Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 1 շենքի թիվ 13 հասցեում գտնվող 74.97 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել  Զավեն Վոլոդյայի Գրիգորյանին, Ծովիկ Ալեքսանի Գրիգորյանին, Գարիկ Զավենի Գրիգորյանին որպես սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner