Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 525
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 209-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 209-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ /ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ/ 0,37 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Քաղաքաշինության մասին,, օրենքի 14 3 հոդվածով,  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները  համակարգող միջքերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 05.09.2022թվականի թիվ 2/փ-185 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 06․09․2022թվականի թիվ 01//04943-2022 գրությունը. համայնքի ավագանին որոշում է

1.Հաստատել ՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ քաղաքացու սեփականություն հանդիսացող  03-005-0139-0049 ծածկագրի տակ գտնվող 1,1947 հա մակերեսով հողամասից 0,37 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի առանձին հողամասի փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիք քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner