Այսօր: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 47-Ա


Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

,,ԱՐՏԱՇԱՏ-ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77- րդ հոդվածի 3-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար 2020 թվականի հունիսի 18-ին ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/21 պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել ZIL AC-4.2(ZIL-431410) մակնիշի, 4800000 դրամ արժողությամբ մեկ հատուկ  ցիստեռն  բեռնատար  տրանսպորտային տեխնիկա.    համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ   է՝

 

1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող ZIL AC-4.2(ZIL-431410) մակնիշի, 4800000 դրամ արժողությամբ հատուկ ցիստեռն բեռնատար  տրանսպորտային տեխնիկան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ,,Արտաշատ-Կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին:

 2. Արտաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի՝ ,,Արտաշատ համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 50-Ա որոշման ձև Գ-4 հավելվածը լրացնել նոր 11-րդ  տողով`

 ,,11,, տողի  . 2-րդ սյունակը` ,, Հատուկ ցիստեռն բեռնատար ZIL AC-4.2(ZIL-431410),, , 4-րդ  սյունակը՝ ,,1986,, ,5-րդ սյունակը՝ ,,1,, , 6-րդ սյունակը ,,1,, , 7-րդ սյունակը՝ ,,լավ,, , 8-րդ սյունակը՝ ,,անհատույց օգտագործման է հանձնվել ,, Արտաշատ-կոմունալ սպասարկում ,, ՀՈԱԿ-ին,,:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner