Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 441
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 138-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ 16․09․2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Կարինե Գրիգորյանի միջև 16․09․2005 թվականին կնքված պայմանագրի 2․11 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 23․02․2024 թվականի թիվ Ե-934 գրությունը և Կարինե Գրիգորյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Գայի փողոցների հատման մասում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի՝ 16․09․2005 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 2․5 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 136700 /մեկ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.79 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner