Այսօր: Շաբաթ, 2 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1349
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 109-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 109-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՍԽԱԼՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման N2 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․ Քարտեզագրման սխալի հետևանքով քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող 03-001-0155 կադաստարային թաղամասից ըստ կազմված հատակագծի 0,00384 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի։

2․ Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner