Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Ռազմիկ Շահբազյանի միջև 14․10․2014 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 06․03․2024 թվականի թիվ Ե-1155 գրությունը և Նոնա Հակոբջանյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոց թիվ 20/2 հասցեում գտնվող 55․4 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման 14․10․2014 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 185000 /մեկ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 265070 /երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթանասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |