Այսօր: Շաբաթ, 2 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1348
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 50-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՍԽԱԼՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված, ըստ կազմված հատակագծերի՝ 03-001-0209 կադաստարային ծածկագրով թաղամասից 0,1561 հա մակերեսով հողամասի, 03-001-0026-0039 կադաստրային ծածկագրով 0,00230 հա մակերեսով հողամասի և 03-001-0198-0026 կադաստրային ծածկագրով 0,00702 հա մակերեսով հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի։

2․Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում։

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner