Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-038-0238-0010 կադաստրային ծածկագրով, 0,20535 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (3-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման, վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-038-0238-0013 կադաստրային ծածկագրով, 0,4913 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (3-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման, վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասերի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |