Հաշվի առնելով, որ Արտաշատ համայնքի բնակչուհի Ասյա Ալոյանի որդին՝ Արտաշատ համայնքի բնակիչ Արթուր Տահարի Ալոյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցելու նպատակով 28.09.2020 թվականին զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության և 02.10.2020 թվականից սկսած մարտական գործողությունների ժամանակ ստեղծված իրավիճակի հետևանքով համարվում է անհետ կորած զինծառայող. համայնքի ավագանին որոշում է՝ Արտաշատ համայնքի Կասյան փողոցի թիվ 53/3 տնակի բնակչուհի Ասյա Ալոյանին հատկացնել 400 000 (չորս հարյուր հազար) դրամ տնակի վերանորոգման աշխատանքների համար: |