Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 527
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 292-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 292-Ն


Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեն` 

1.Եկամուտների գծով  10507070.3 հազար դրամ, այդ թվում`
1.1)Վարչական մաս
ա.սեփական եկամուտներ՝ 1809829.4 հազար դրամ
բ.պետական բյուջեից  ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա  3256027.0 հազար դրամ
գ.այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 5882.9 հազար դրամ  դ.պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ՝5997.0 հազար դրամ
1.2 )Ֆոնդային մաս 
 ա.վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝                         հազար  դրամ
 բ.ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝                           հազար  դրամ
 գ.հողի օտարումից մուտքեր՝ 2355334.0 հազար դրամ 
 դ.այլ գույքի օտարումից մուտքեր`  1294000.0 հազար դրամ
 ե.պետական բյուջից կապիտալ ծախսերի ֆինանսավորման  նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/`  1780000.0 հազար դրամ 
 զ.վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե 995000.0 հազար դրամ  

2. Ծախսերի գծով՝ 10507070.3  հազար դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները  համաձայն թիվ 1հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը  ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման համաձայն  թիվ 2 հավելվածի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից : 

 

 

       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(55.00 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(219.50 Կբ) Հավելված 1-3
(14.95 Կբ) Բյուջետային ուղերձ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner